armenios.es

«250 կմ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն

21 de abril de 2025
«250 կմ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն
10
  1. 📣🎞 Վերջապե՜ս Բարսելոնայում։

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բարսելոնայում կցուցադրվի Արցախի պատերազմի մասին պատմող «250 կմ» կարճամետրաժ ֆիլմը՝ հիմնված իրական փաստերի վրա:

Երբ սկսվում է պատերազմը, 14-ամյա մի պատանի կանգնում է ծանր որոշման առաջ, որը կարող է փրկել իր ընտանիքը։ Առանց երկար մտածելու՝ նա ուղևորվում է 250 կիլոմետրանոց վտանգավոր մի ճանապարհ՝ փրկության հասնելու համար…

🏆 Ֆիլմն արդեն իսկ արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, և այժմ ուրախ ենք այն ներկայացնել Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Ֆիլմի հեղինակը Հասմիկ Մովսիսյանն է ՝ @ Hasmik Movsisyan , ով ևս ներկա կլինի ֆիլմի ցուցադրությանը, որից հետո տեղի կունենա հարցազրույց և հարց ու պատասխան հանդիսատեսի հետ։

Իսկ վերջում բոլորս կարող ենք փոխանակվել տպավորություններով՝ հյուրասիրության շուրջ։

📍 Վայրը՝ Centre Civic Can Basté, Pg. de Fabra i Puig, 274, 276, Distrito de Nou Barris, 08031 Barcelona
🗓 Ամսաթիվը՝ ապրիլի 23
🕖 Ժամը՝ 19:00
🎟 Տոմսը՝ 10€
📝 Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել bizum +34 671 529 353 հեռախոսահամարին կամ կապվել մեզ հետ

👇🏻 Երեկոյի ծրագիրն է
19:00 – 19:10 Ողջույնի խոսք
19:10 – 19:30 Կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն
19:30 – 20:00 Հարցազրույց և հարց ու պատասխան հանդիսատեսի հետ
20:00 – 20:30 Հյուրասիրություն և կարծիքների փոխանակում

Միացե՛ք մեզ՝ միասին վերապրելու 250 կիլոմետր ճանապարհ, որը պատմում է անսպառ համառության և հայրենասիրության մասին։